Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - Champions.am
TopԸմբշամարտ

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

227Views

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում  0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևին: 2019-ի Եվրոպայի չեմպիոնը   պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմաբ էր:

Քառորդ եզրափակչում մեր մարզիկն  գերլարված պայքարում 5-4 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 7-4 հաշվով հաղթել էր սերբ Ստևան Անդրիա Միչիչին:

Добавить комментарий