Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվել է Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն:
Ամոյանը մրցաշարի եզրափակչում ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Բոլկվաձեին:
Կիևում ընթացող ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը ցավալի պարտություն է կրել եզրափակչում՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Չալյանը , իր համար ոչ սովորական քաշում՝ 82 կգ-ում, մեկը մյուսից վստահ հաղթանակներ տարավ՝ հասնելով եզրափակիչ:
Ցավոք, վճռորոշ գտեմարտում մեր ըմբիշը զիջեց վրացի մարզիկին՝ 3։5 հաշվով: