Գվարդիոլան հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆուտբոլի վրա․ Ռոզե - Champions.am
Ֆուտբոլ

Գվարդիոլան հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆուտբոլի վրա․ Ռոզե

87Views

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղից իր սպասելիքներով և խոսել իր վերաբերմունքի մասին քաղաքաբնակների մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նկատմամբ:

«Սա մեզ համար կարևոր խաղ է: Սա Չեմպիոնների լիգայի խաղ է, մենք շատ աշխատեցինք այստեղ հասնելու համար: Առաջին խաղում մենք պարտվեցինք 0:2 հաշվով, բայց կփորձենք ինչ-որ բան փոխել և այս անգամ ցույց տալ լավագույն խաղը:

Մենք գիտենք, թե ինչ տրամաչափի է ներկայիս մեր մրցակիցը: Ոչ միայն առաջին խաղի պատճառով: Մենք պետք է լավ պաշտպանվենք և փորձենք օգտագործել ուժերը հարձակման գծում:

Պեպ Գվարդիոլան ֆանտաստիկ անձնավորություն է: Վերջին տարիներին նա հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆուտբոլի վրա:

Երբ «Մանչեսթեր Սիթին» տիրում է գնդակին, ցանկացած թիմի համար անհավանական դժվար է: Երբ նրանք կորցնում են այն, ցուցադրում են համաշխարհային մակարդակի հակագրոհներ և գնդակը շատ արագ առաջ են տանում: Պեպը նրանց ստիպում է գրեթե տոտալ ֆուտբոլ խաղալ»,- մեջբերում է մասնագետին UEFA-ի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Մ» հանդիպումը կկայանա այսօր։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով , ոչ ոքին՝ 6,80 իսկ «Բորուսիա Մ»-ի հաղթանակը՝ 13,00։

Добавить комментарий