Եթե մենք այսօր չհաղթենք, կարող ենք մոռանալ չեմպիոնության մասին․ Նագելսման - Champions.am
Ֆուտբոլ

Եթե մենք այսօր չհաղթենք, կարող ենք մոռանալ չեմպիոնության մասին․ Նագելսման

107Views

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Բունդեսլիգայի 27-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղի մասին: Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 3-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբին չի օգնի վնասվածք ստացած Ռոբերտ Լևանդովսկին:

«Եթե մենք այսօր չհաղթենք կամ ոչ-ոքի խաղանք, ապա մրցաշրջանն իհարկե մեզ համար չի ավարտվի, բայց մենք կարող ենք մոռանալ չեմպիոնության համար պայքարի մասին:

Իմ ֆուտբոլիստներից շատերը միայն ուրբաթ օրը վերադարձան մարզման պրոցեսին: Հետևաբար, շաբաթվա ընթացքում նախապատրաստումը շատ ինտենսիվ չէր: Բայց մենք չենք նյարդայնանում: «Բավարիան» նույն իրավիճակում է:

Ընդհանրապես, «Բավարիան» աներևակայելի լավ է զգում նման խաղերը, նրանք գիտեն, թե ինչպես ցույց տալ մրցակցին իր սահմանները: Մենք պետք է համարձակ խաղանք և առանձնահատուկ ուշադրություն դարձնենք հնարավորությունների իրացմանը:

Առանց Լեւանդովսկիի էլ «Բավարիան» համաշխարհային կարգի թիմով կգա Լայպցիգ: Նրանց դեմ աներևակայելի դժվար է պաշտպանվել», — Նագելսմանի խոսքերն է մեջբերում Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լայպցիգի» հաղթանակը գնահատում է 2,95 գործակցով , ոչ ոքին՝ 3,75 իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2,45։

Добавить комментарий