📷 Հոլանդը Անգլիա է ժամանել ուսապարկով, որի գույնը հիշեցնում է Մանչեսթեր Սիթիի ակումբային գույները - Champions.am
Ֆուտբոլ

📷 Հոլանդը Անգլիա է ժամանել ուսապարկով, որի գույնը հիշեցնում է Մանչեսթեր Սիթիի ակումբային գույները

96Views

«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիա է ժամանել շատ նորաձեւ ուսապարկով, որի գույնը խիստ հիշեցնում է քաղաքաբնակների ակումբային գույները:

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղն անցկացնելու համար մեկնել են Մանչեսթեր: Լրագրողների ուշադրությունն է գրավել նորվեգացի հարձակվողի ուսապարկը, ավելի ճիշտ՝ ուսապարկի գույնը:

Louis Vuitton-ի կողմից պատրաստված ուսապարկի արժեքը գնահատվում է 2000 ֆունտ ստեռլինգ, և տարօրինակ կերպով, այն պատրաստված է «Մանչեսթեր Սիթիի» ակումբային գույներով `սպիտակ և կապույտ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»- «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով , ոչ ոքին՝ 5,80 իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 10,00։

Добавить комментарий