Բարսելոնայի հայտացուցակը Իսպանիայի գավաթի եզրափակչի համար - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնայի հայտացուցակը Իսպանիայի գավաթի եզրափակչի համար

81Views

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» հայտացուցակը Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Ատլետիկի» հետ խաղի համար:

Հայտացուցակում ընդգրկվել են պաշտպան Ժերար Պիկեն, կիսապաշտպան Անսումման Ֆաթին և դարպասապահ Նետոն, ովքեր նախորդ հանդիպումները բաց էին թողել վնասվածքների պատճառով:

Ակումբը նշել է, որ Ֆաթին և Նետոն դեռ բժիշկներից թույլտվություն չեն ստացել մասնակցելու խաղին, բայց մեկնել են թիմի հետ․ նրանց մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 17-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աթլետիկի» հաղթանակը գնահատում է 6,00 գործակցով , ոչ ոքին՝ 4,75, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,50։

Добавить комментарий