Ռոնալդուն բաց կթողնի Ատալանտայի հետ հանդիպումը - Champions.am
Ֆուտբոլ

Ռոնալդուն բաց կթողնի Ատալանտայի հետ հանդիպումը

Կրիշտիանու Ռոնալդու
94Views

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի օգնի իր թիմին հաջորդ խաղում, հայտնում է Football Italia-ն: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազդրի մկանների շրջանում, ինչի պատճառով «Ատալանտայի» դեմ խաղում խաղադաշտ դուրս չի գա:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի խոսքով՝ ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և նրան տանել Բերգամո՝ մասնակցելու խաղին:

Այս մրցաշրջանում 36-ամյա Ռոնալդուն անցկացրել է 37 խաղ, որոնցում դարձել է 32 գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ: 

«Ատալանտա» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ատալանտայի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 3,30։

Добавить комментарий