Չելսին արժանի է կիսաեզրափակչում խաղալուն․ Զիդան - Champions.am
Ֆուտբոլ

Չելսին արժանի է կիսաեզրափակչում խաղալուն․ Զիդան

Զինեդին Զիդան
134Views

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Չելսիի» հետ առաջիկա դիմակայության մասին:

«Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն է, քանի որ հաջորդն է: Չեմպիոնների լիգան հատուկ մրցաշար է, բայց մենք մինչ այժմ արդեն մի շարք կարևոր հանդիպումներ ենք անցկացրել: Մենք ուզում ենք ավարտին հասցնել սկսած գործը, սա է մեր հիմնական նպատակը:

Սա կիսաեզրափակիչ է: Ակնհայտ է, որ վաղը մեզ բարդ հանդիպում է սպասվում: Մենք պետք է զգոն լինենք, լավ պաշտպանվենք և փորձենք հնարավորություններ ստեղծել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարդացնենք «Չելսիի» գործը:

«Չելսին» լավ է կատարում իր գործը և արժանի է կիսաեզրափակչում խաղալուն, ճիշտ այնպես, ինչպես «Ռեալը»: Դժվար, տարբերվող հանդիպում է լինելու: «Չելսին» նույնպես մեծ փորձ ունի այս մակարդակում:

Մրցաշրջանի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամիս, և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Իհարկե, մենք խնդիրներ ունենք, բայց բոլոր թիմերն առանց բացառության բախվում են դրանց: Խաղադաշտ դուրս գալու ցանկությունը և ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ, մեզ մոտիվացնում է»,- մեջբերում է Զիդանին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,30 գործակցով, ոչ ոքին՝ 3,20, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 3,55։

Добавить комментарий