Մեսսին Աթլետիկոյի դեմ խաղից առաջ ընթրիք է կազմակերպել թիմակիցների համար - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսին Աթլետիկոյի դեմ խաղից առաջ ընթրիք է կազմակերպել թիմակիցների համար

108Views

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Վալենսիայի» նկատմամբ 3-2 հաշվով տարած հաղթանակից հետո և «Աթլետիկոյի» դեմ խաղից առաջ ընթրիք էր կազմակերպել թիմակիցների համար:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, ընթրիքին ներկա էին թիմի հիմնական կազմի խաղացողները: Մեսսին ներգրավված է թիմում լավ մթնոլորտ ստեղծելու գործում և կարծում է, որ ճիշտ վերաբերմունքը կարող է օգնել թիմին հաղթել Լա Լիգան:

«Բարսելոնա»- «Աթլետիկո» խաղը տեղի կունենա մայիսի 8-ին: Հաղթանակի դեպքում կատալոնացիները Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում կշրջանցեն Դիեգո Սիմեոնեի թիմին:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,80 գործակցով, ոչ ոքին՝ 3,85, իսկ «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 4,70։

Добавить комментарий