Մեսսին ոչ միայն իր, այլ նաև ուրիշների մասին է մտածում․ Կուման - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսին ոչ միայն իր, այլ նաև ուրիշների մասին է մտածում․ Կուման

99Views

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի դերի մասին՝ «Աթլետիկոյի» դեմ 35-րդ տուրի խաղից առաջ:

«Լեոն երկար տարիներ այս ակումբում է խաղում: Արդեն ամռանը ես հասկացա, որ նա հետաքրքրված է թիմային մարտավարությամբ: Նա ցանկանում է ամեն ինչ իմանալ դիրքերի, պրեսսինգի տեսակների մասին․․․

Նա հսկայական հմտություններ ունի: Մեսսին ոչ միայն իր, այլ նաև ուրիշների մասին է մտածում: Թիմի գործունեության ընդհանուր մակարդակը և հաղթանակը նրա համար կարևոր են»,- մեջբերում է նիդերլանդացի մասնագետին Marca-ն:

«Բարսելոնա»- «Աթլետիկո» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 8-ին, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18։15-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,80 գործակցով, ոչ ոքին՝ 3,80, իսկ «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 4,75

Добавить комментарий