Հայտնի է՝ երբ Յուվենտուսը վերջնական որոշում կկայացնի Պիրլոյի ապագայի վերաբերյալ - Champions.am
Ֆուտբոլ

Հայտնի է՝ երբ Յուվենտուսը վերջնական որոշում կկայացնի Պիրլոյի ապագայի վերաբերյալ

154Views

Անդրեա Պիրլոյի ապագան «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում մնում է անորոշ: Football Italia-ն, հղում անելով Tuttosport-ին, հայտնում է, որ թուրինյան ակումբը որոշում կկայացնի շարունակել համագործակցությունը կամ հրաժարվել Պիրլոյի ծառայություններից երկուշաբթի, մայիսի 24-ին:

Երեկ Պիրլոն հաղթանակ տարավ «Յուվեի» նկատմամբ Իտալիայի գավաթի խաղարկությունում: Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» 5-րդ տեղում է և կարող է հաջորդ մրցաշրջանում չմասնակցել Չեմպիոնների լիգային: «Յուվենտուսը» պետք է Ա Սերիայի վերջին տուրում հաղթի «Բոլոնիային», ինչպես նաև սպասի «Նապոլիի» կամ «Միլանի» միավորների կորստին:

Այս կիրակի «Յուվենտուսը» Ա Սերիայի վերջին տուրի շրջանակում կհյուրընկալվի «Բոլոնիային»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բոլոնիայի» հաղթանակը գնահատում է 12,00 գործակցով, ոչ ոքին՝ 6,50, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 1,25

Добавить комментарий