Ցանկանում եմ շարունակել մարզել Յուվենտուսը․ Պիրլո - Champions.am
Ֆուտբոլ

Ցանկանում եմ շարունակել մարզել Յուվենտուսը․ Պիրլո

149Views

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Իտալիայի գավաթի եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) և ասել, որ կցանկանար շարունակել մարզել թիմը: 

«Դա հիանալի խաղ էր երկու հիանալի թիմերի միջև, որոնք պայքարում էին սկզբից մինչև վերջ: Այս հանդիպումն արժանի էր եզրափակչի, մենք խաղում էինք երկրպագուների համար, ուստի ուրախ ենք, որ կարողացանք նրանց համար հիանալի երեկո կազմակերպել:

Մենք ցանկանում էինք հաղթել, նվաճել այս գավաթը, չնայած այն հանգամանքին, որ մեր համար մրցաշրջանը դրական չէ: Մենք կրկին հավաքվեցինք, հասկացանք, որ մեր առջև դրված է կարևոր խնդիր: Կիսաեզրափակիչներում և եզրափակիչներում մենք հաղթեցինք հիանալի թիմերի, այնպես որ «Յուվենտուսն» արժանի էր այս գավաթին:

Հաջորդ մրցաշրջանում ես ինձ որպես «Յուվենտուսի» մարզիչ տեսնու՞մ եմ: Իհարկե, ես ցանկանում եմ շարունակել աշխատել այս դերում: Ես մանկուց սիրել եմ ֆուտբոլը եւ հետագայում էլ կսիրեմ այն: Ակումբը որոշում կկայացնի, բայց ես սիրում եմ մարզել, սիրում եմ այս ակումբը, տեսնենք, թե ինչ որոշում է կայացվում: Ես կցանկանայի շարունակել աշխատել», — մեջբերում է Պիրլոյին Football Italia-ն:

Այս կիրակի «Յուվենտուսը» Ա Սերիայի վերջին տուրի շրջանակում կհյուրընկալվի «Բոլոնիային»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բոլոնիայի» հաղթանակը գնահատում է 11,50 գործակցով, ոչ ոքին՝ 6,30, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 1,25

Добавить комментарий