Մենդին հնարավոր է բաց թողնի ՉԼ եզրափակիչը - Champions.am
Ֆուտբոլ

Մենդին հնարավոր է բաց թողնի ՉԼ եզրափակիչը

164Views

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, ինչպես նաև իսպանական Marca-ն:

Մայիսի 23-ին «Չելսին» ավարտեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանը «Ասթոն Վիլլայի» հետ խաղում, որում պարտվեց 1-2 հաշվով: Մենդին վնասվածք ստացավ առաջին խաղակեսում, երբ բախվեց դարպասաձողին՝ փորձելով փրկել թիմին բաց թողած գնդակից, իսկ խաղակեսում նրան փոխարինեց Կեպա Արրիսաբալագան: Մայիսի 24-ին Մենդին կենթարկվի բուժզննման, որը ցույց կտա, թե որքան լուրջ է դարպասապահի վնասվածքը: 

Մայիսի 29-ին Չելսին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ ոքին՝ 3,45, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 4,45

Добавить комментарий