Ֆերգյուսոնը ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների հետ մեկնել է Լեհաստան, որտեղ կկայանա ԵԼ եզրափակիչը - Champions.am
Ֆուտբոլ

Ֆերգյուսոնը ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների հետ մեկնել է Լեհաստան, որտեղ կկայանա ԵԼ եզրափակիչը

153Views

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մանկունիանցիների հիմնական կազմի հետ միասին մեկնել է Լեհաստան, որտեղ կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Օլե Գունար Սուլշերը ցանկանում է վերստեղծել այն մթնոլորտը, որը տիրում էր 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Այն ժամանակ «կարմիր սատանաները» հաղթեցին «Բավարիային» (2:1):

Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վիլյառեալի» հետ, տեղի կունենա մայիսի 26-ին, Գդանսկում: Սկիզբը ՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 5,00 գործակցով, ոչ ոքին՝ 3,55, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 1,85

Добавить комментарий