Մենք պետք է հաղթենք, որպեսզի այս մրցաշրջանը կատարյալ համարենք․ Ֆերնանդեշը՝ ԵԼ եզրափակչի մասին - Champions.am
Ֆուտբոլ

Մենք պետք է հաղթենք, որպեսզի այս մրցաշրջանը կատարյալ համարենք․ Ֆերնանդեշը՝ ԵԼ եզրափակչի մասին

175Views

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչի մասին:

«Մեր թիմը զգալի առաջընթաց է գրանցել: Մենք շատ ավելի ուժեղ ենք դարձել համեմատած անցյալ տարվա Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի հետ: Իհարկե, եզրափակիչ դուրս գալն արդեն լավ արդյունք է, բայց մենք պետք է հաղթենք, որպեսզի այս մրցաշրջանը կատարյալ համարենք: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, բայց, ինչպես մեր մարզիչն ասաց, հավանականությունը 50/50 է: Մեր մարզիչը շատ ժամանակ է անցկացրել Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Սուլշերը գիտի այն ամենը, ինչ կարող էր մեզ ասել սըր Ալեքսը: Թիմը վստահ է: Մենք գիտենք, թե ինչ անել: Ժամանակն է վայելել եզրափակիչը, քանի որ ոչ բոլորն են անցնում այս փուլ:

Մեզանից յուրաքանչյուրը լի է վստահությամբ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան վատ, քանի որ մենք ուզում ենք խաղալ: Վաղը կանցկացնենք սովորականի պես: Ամենակարեւորն այն է, որ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք խաղադաշտում: Ֆուտբոլն առանց երկրպագուների` այլ մարզաձև է: Հիանալի է, որ եզրափակչում երկրպագուներ կլինեն: Հուսով եմ ՝ նրանք կվայելեն հանդիպումը», — Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վիլյառեալի» հետ, տեղի կունենա մայիսի 26-ին, Գդանսկում: Սկիզբը ՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 4,55 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 1,95

Добавить комментарий