Չելսին պատրաստվում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը - Champions.am
Ֆուտբոլ

Չելսին պատրաստվում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը

98Views

Լոնդոնի «Չելսին» այս ամառ ակնկալում է ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին: Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «արիստոկրատների» ղեկավարությունը որոշել է լրացուցիչ միջոցներ հատկացնել Թոմաս Տուխելին՝ թիմը ուժեղացնելու համար:

«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը լոնդոնցիների համար մնում է առանցքային թիրախ, բայց նրա տեղափոխությունը շատ քիչ հավանական է թվում այս ամառ:

Ինչպես հայտնում է Football.london-ը, «թոշակառուների» ղեկավարությունը որոշել է անցնել Դեկլան Ռայսին ձեռք բերելու ծրագրին:

Ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան արդեն հարցում է ուղարկել «Վեսթ Հեմին»՝ 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ:

Добавить комментарий