Լապորտան հայտնել է՝ որքան է կազմում Բարսելոնայի ընդհանուր պարտքը - Champions.am
Ֆուտբոլ

Լապորտան հայտնել է՝ որքան է կազմում Բարսելոնայի ընդհանուր պարտքը

191Views

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին:

«Ակումբի եկամտի 103%-ը ծախսվում է աշխատավարձերի վրա: Այս ցուցանիշը 20-25 տոկոսով ավելի է, քան մեր մրցակիցներինը, դրա համար պետք է ինչ-որ բան անել: Որքա՞ն է ընդհանուր պարտքը․1,35 միլիարդ եվրո », — ասել է Լապորտան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Ըստ «Բարսելոնայի» նախագահի՝ ֆինանսական տարվա վնասը կազմել է 481 մլն եվրո: Բացի այդ, կատալոնական ակումբին հաջողվել է վարկի տեսքով ստանալ 550 մլն եվրո՝ տարեկան 1,1% տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ Լա լիգայի նոր մրցաշրջանում կատալոնացիները մեկնարկեցին «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 4: 2 հաշվով հաղթանակով:

Նշենք որ Լա Լիգայի երկրորդ տուրում, օգոստոսի 21-ին, կատալոնական թիմը արտագնա խաղում կխաղա «Աթլետիկի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աթլետիկի» հաղթանակը գնահատում է 3,85 գործակցով, ոչ ոքին՝ 3,75, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,85

Добавить комментарий