Բարսելոնան որոշում է կայացրել 10 համարի մարզաշապիկի վերաբերյալ - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան որոշում է կայացրել 10 համարի մարզաշապիկի վերաբերյալ

Լիոնել Մեսսի
214Views

«Բարսելոնայում» որոշում են կայացրել 10-րդ խաղային համարի ապագայի վերաբերյալ, որի ներքո նախկինում հանդես էր գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ակումբը ցանկանում է, որ ֆուտբոլիստներից ոչ մեկն այն իրեն չվերցնի այս մրցաշրջանում: Հետո, անհրաժեշտության դեպքում, այն կտրվի ակադեմիայի սաներից մեկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիից» կատալոնացիների ճամբար տեղափոխված հարձակվող Սերխիո Ագուերոն հրաժարվել է 10-րդ համարից: Նաև խոսակցություններ կային, որ Ֆիլիպե Կոուտինյոն կարող է սկսել խաղալ այս համարի մարզաշապիկով:

Մեսսին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները 2004-2021 թվականներին՝ տասը անգամ նվաճելով Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը և նվաճելով 6 «Ոսկե գնդակ»: Օգոստոսին նա հեռացավ ակումբից՝ պայմանագիր կնքելով ՊՍԺ-ի հետ:

Նշենք որ Լա Լիգայի երկրորդ տուրում, օգոստոսի 21-ին, կատալոնական թիմը արտագնա խաղում կխաղա «Աթլետիկի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աթլետիկի» հաղթանակը գնահատում է 3,85 գործակցով, ոչ ոքին՝ 3,75, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,85

Добавить комментарий