Յուվենտուսն ավելի շատ հոգեբանական խնդիր ունի, քան ֆիզիկական պատրաստվածության․ Դանիլո - Champions.am
Ֆուտբոլ

Յուվենտուսն ավելի շատ հոգեբանական խնդիր ունի, քան ֆիզիկական պատրաստվածության․ Դանիլո

104Views

«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն «Միլանի» հետ հանդիպումից հետո (1-1) խոսել է իր թիմի մասին:

«Ես համաձայն եմ մարզչի հետ, որ մենք պետք է ավելի շատ թիմային խաղ խաղանք, քանի որ մենք չենք պայքարում պարզապես լավ խաղալու համար, այլ պայքարում ենք արդյունքների համար: Մենք պետք է խելացի լինենք և հասկանանք, թե ինչն է այսպիսի արդյունքների պատճառը:

Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, պահեցինք գնդակը, բարձր ճնշում գործադրեցինք և կատարեցինք այն, ինչ պատրաստել էինք այս խաղի համար: Երկրորդ խաղակեսում մենք պետք է պահպանեինք այդ ինտենսիվությունը, սակայն ընդունեցինք գնդակ սեփական դարպասը:

Իմ կարծիքով, սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, քան ֆիզիկական պատրաստվածության: Նման պահերին մենք չենք կարողանում ճնշում գործադրել կամ պաշտպանվել ամբողջ թիմով, մենք բավականաչափ արագ չենք շարժվում, և սա միանշանակ այն է, ինչը պետք է բարելավենք: Մենք պետք է կենտրոնանանք միայն մեր աշխատանքի և մեր առաջընթացի վրա, այլ ոչ թե հետևենք, թե ինչ անում են մյուս թիմերը: Եթե ​​մենք կարողանանք խաղալ մեր մակարդակին համապատասխան, ապա հաստատ կկարողանանք բարձրանալ մրցաշարային աղյուսակում», — մեջբերում է Դանիլոյին Football Italia-ն՝ DAZN- ին հղում անելով:

«Յուվենտուսը» 4 խաղում վաստակել է 2 միավոր և Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18 րդ տեղը: 

Ա Սերիայի հաջորդ տուրում «Յուվենտուսը», սեպտեմբերի 22-ին, կհյուրընկալվի «Սպեցիային»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սպեցիայի» հաղթանակը գնահատում է 9,50 գործակցով, ոչ ոքին՝ 5,30 իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 1,35

Добавить комментарий