Նյուքասլի համար հրաշալի նվաճում կլինի տիտղոս նվաճել մինչև 2030 թվականը․ Կարագեր - Champions.am
Ֆուտբոլ

Նյուքասլի համար հրաշալի նվաճում կլինի տիտղոս նվաճել մինչև 2030 թվականը․ Կարագեր

87Views

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է սեփականատիրոջ փոփոխությունից հետո «Նյուքասլ Յունայթեդի» հեռանկարների մասին Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Անկախ նրանից, թե որքան գումար է ներդրվում ակումբում, «Նյուքասլի» համար հրաշալի նվաճում կլինի տիտղոս նվաճել մինչև 2030 թվականը: Շատ առումներով «Նյուքասլի» համար ավելի դժվար կլինի, քան «Մանչեսթեր Սիթիի» համար:

Նրանք շատ բան ունեն սովորելու և հաշվի առնելու այն, ինչ տեղի ունեցավ «Սիթիի», «Չելսիի» և ՊՍԺ-ի՝ հարուստ սեփականատերերի կողմից ձեռքբերումից հետո»,-Կարագերին է մեջբերում The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «կաչաղակների» նոր սեփականատերը դարձավ Սաուդյան Արաբիայի պետական ​​ներդրումային ֆոնդը։ 

ԱՊԼ այս տուրում «Նյուքասլը», հոկտեմբերի 17-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նյուքասլի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,60 իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 2,10

Добавить комментарий