«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Բրյուգեի» նկատմամբ 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակի մասին:
«Ես շատ գոհ եմ, մենք լավ խաղացինք, ընդունեցինք պատասխան գնդակը, որը մեզ մի փոքր տխրեցրեց, բայց երկրորդ խաղակեսում մենք շարունակեցինք ճնշում գործադրել մրցակցի վրա և խփեցինք գոլեր, որոնց արժանի էինք:
Երկրպագուները ցանկանում են, որ մենք 20 րոպեում չորս կամ հինգ գոլ խփենք, բայց դա իրատեսական չէ: Դա հեքիաթ է։
Շատ գոհ եմ մրցակցի պատասխան գնդակին մեր արձագանքից և ընդհանրապես՝ մեր խաղից։ Այս մրցաշարում շատ դժվար է խաղալ։ Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ ոքին՝ 4,05 իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,75։