Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել ԱԱ-2022-ի ընտրական հանդիպումներին, Twitter-ում հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Մարզմանը մասնակցել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով, ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից։
34-ամյա արգենտինացու մասնակցությունը Ուրուգվայի հետ հանդիպմանը դեռ հարցականի տակ է, սակայն Բրազիլիայի հետ խաղից առաջ նա պետք է ժամանակ ունենա վերականգնվելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Արգենտինայի հավաքականը կխաղա Ուրուգվայի հետ, իսկ նոյեմբերի 17-ին արգենտինացիները կհանդիպեն Բրազիլիայի հետ:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ուրուգվայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,20 գործակցով, ոչ ոքին՝ 3,15 իսկ Արգենտինայի ընտրանու հաղթանակը՝ 2,35։