Bild. Հայտնի է՝ ինչու է Զիդանը մերժել ՄՅՈՒ-ի առաջարկը - Champions.am
Ֆուտբոլ

Bild. Հայտնի է՝ ինչու է Զիդանը մերժել ՄՅՈՒ-ի առաջարկը

Զինեդին Զիդան
101Views

Sport Bild-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հրաժարվելու պատճառը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին վստահ չէ, որ բավական ներուժ ու փորձ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու համար։ Բացի այդ, մասնագետը նախատեսում է հանգստանալ մինչև ամառ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գոհ չէ Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ իրենց թիմի ցուցադրած արդյունքներից։ «Կարմիր սատանաները» վերջին 12 խաղում պարտվել են 6 խաղում և այժմ զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

ԱՊԼ առաջիկա տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա հանդիպում կանցկացնի «Ուոթֆորդի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ուոթֆորդի» հաղթանակը գնահատում է 6,80 գործակցով, ոչ ոքին՝ 4,60, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 1,50։

Добавить комментарий