Մարկիզիոն նշել է Ա Սերիայի այս մրցաշրջանի ֆավորիտին - Champions.am
Ֆուտբոլ

Մարկիզիոն նշել է Ա Սերիայի այս մրցաշրջանի ֆավորիտին

128Views

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կանխատեսում է արել Իտալիայի այս մրցաշրջանի առաջնության հաղթողի վերաբերյալ։

«Միլանը», «Նապոլին» ու «Ինտերը» ֆավորի՞տ են: Միանգամայն ճիշտ 1: Մյուս ակումբների համար դժվար կլինի պայքարել, եթե այս թիմերը շարունակեն ցույց տալ այն, ինչ տեսանք առաջին ամիսներին։

Ես «Միլանին» տեսնում եմ որպես գլխավոր ֆավորիտ, քանի որ սա այն ակումբն է, որը միշտ շարունակում է աճել, նույնիսկ եթե «Ինտերն» ավելի ուժեղ կազմ ունի: «Նապոլին» լավ է հանդես գալիս, սակայն վերջին տարիներին թիմը պարտվում է վճռորոշ խաղերում։ Միգուցե դա տեղի է ունեցել որոշ արտաքին գործոնների պատճառով։ Մի խոսքով, ես չեմպիոն եմ տեսնում «Միլանին»,- մեջբերում է Մարկիզիոյին La Stampa-ն։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 12 տուրից հետո առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Նապոլին» (32 միավոր), որին հաջորդում է «Միլանը» (32), որը միայ լրացուցիչ ցուցանիշներով է զիջում մրցակցին, «Ինտերը» (25) երրորդ տեղում է, «Յուվենտուսը» (18)՝ ութերորդ հորիզոնականում։

Ա Սերիայի առաջիկա տուրում «Միլանը» արտագնա հանդիպում կանցկացնի «Ֆիորենտինայի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ֆիորենտինայի» հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,55, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 2,20։

Добавить комментарий