Բավարիայի 8 ֆուտբոլիստ բաց կթողնի Կիևի Դինամոյի հետ խաղը - Champions.am
Ֆուտբոլ

Բավարիայի 8 ֆուտբոլիստ բաց կթողնի Կիևի Դինամոյի հետ խաղը

108Views

«Բավարիան» հաստատել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Կիևի «Դինամոյի» դեմ հինգերորդ տուրի խաղում ութ ֆուտբոլիստ չի կարողանա խաղալ։

Հանդիպումը բաց կթողնեն Դայո Ուպամեկանոն, Նիկլաս Զուլեն, Յոսիպ Ստանիսիչը, Յոշուա Կիմմիխը, Սերժ Գնաբրին, Էրիկ Չուպո-Մոտինգը, Միքայել Կույզանսը և Ջամալ Մուսիալան։ Մարսել Զաբիցերն ու Քինգսլի Կոմանի մասնակցությունն այդ խաղում մնում է հարցականի տակ։

«Բավարիան» ավելի վաղ ժամանակից շուտ ապահովել էր մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։

Կիևի «Դինամո»-«Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Դինամոյի» հաղթանակը գնահատում է 12,00 գործակցով, ոչ ոքին՝ 6,00, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 1,30։

Добавить комментарий