Հայտնի է, թե որքան կվճարի ՄՅՈՒ-ն ՊՍԺ-ին՝ Պոչետինոյի պայմանագրի վաղաժամ խզման համար - Champions.am
Ֆուտբոլ

Հայտնի է, թե որքան կվճարի ՄՅՈՒ-ն ՊՍԺ-ին՝ Պոչետինոյի պայմանագրի վաղաժամ խզման համար

Մաուրիսիո Պոչետինո
116Views

Հայտնի է դարձել, թե «Մանչեսթեր Յունայթեդը» որքան պետք է վճարի ՊՍԺ-ին որպես փոխհատուցում գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի՝ պայմանագրի վաղաժամ խզման համար։

Ինչպես հայտնում է The Mirror-ը, անգլիական ակումբը կվճարի 12 միլիոն եվրո, որպեսզի կարողանա պայմանագիր կնքել Պոչետինոյի հետ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 21-ին պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Մայքլ Քերիկը։

ՊՍԺ-ն, ամենայն հավանականությամբ, Մաուրիսիոյի հեռանալուց հետո կգլխավորի Զինեդին Զիդանը, ով ներկայումս առանց ակումբի է։

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա հանդիպումը կանցկացնի ՉԼ խմբային փուլի շրջանակում՝ հյուրընկալվելով «Վիլյառեալին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 2,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 2,55։

Добавить комментарий