ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վստահ են, որ Զիդանը կգլխավորի փարիզյան ակումբը - Champions.am
Ֆուտբոլ

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վստահ են, որ Զիդանը կգլխավորի փարիզյան ակումբը

Զինեդին Զիդան
181Views

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները կարծում են, որ Զինեդին Զիդանը կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Marca-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ֆուտբոլիստները վստահ են, որ Զիդանի նշանակումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։

Ավելի վաղ միջազգային մամուլում հաղորդվում էր, որ եթե ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն լքի ակումբը, ապա Զինեդին Զիդանը կդառնա փարիզցիների նոր գլխավոր մարզիչը։ Փարիզյան ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Զիդանի հետ։

Ֆրանսիացին ցանկանում է գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ հիանալի հարաբերություններ ունի ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ: Իր հերթին Պոչետինոն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից՝ մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ ունեցած տարաձայնությունների, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորության բացակայության պատճառով։ Հաղորդվում է նաև, որ մասնագետը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նշենք, որ ՊՍԺ-ն առաջիկա հանդիպումը կանցկացնի ՉԼ խմբային փուլի շրջանակում։ «Մանչեսթեր Սիթի» – «ՊՍԺ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,35, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 5,30։

Добавить комментарий