Ռամոսը հնարավոր է ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում - Champions.am
Ֆուտբոլ

Ռամոսը հնարավոր է ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում

171Views

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է իր նորամուտը փարիզյան ակումբի կազմում նշել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իսպանացին կընդգրկվի փարիզյան թիմի հայտացուցակում։ Ռամոսը ՊՍԺ-ին է միացել ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Իսպանացին առողջական խնդիրների պատճառով բաց է թողել 2021/22 մրցաշրջանի մեկնարկը։

«Մանչեսթեր Սիթի» — «ՊՍԺ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,35, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 5,30։

Добавить комментарий