Բենզեման բացառիկ ցուցանիշ է գրանցել ակումբային մակարդակում - Champions.am
Ֆուտբոլ

Բենզեման բացառիկ ցուցանիշ է գրանցել ակումբային մակարդակում

120Views

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Լա լիգայի 15-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Դա Բենզեմայի 361-րդ գոլն էր ակումբային մակարդակում: Ըստ Goal-ի՝ 33-ամյա հարձակվողը դարձել է ակումբային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում՝ գերազանցելով «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին (360):

Добавить комментарий