Այս մրցանակը իմ ձեռքերում է Ամերիկայի գավաթը հաղթելու շնորհիվ․ Մեսսի - Champions.am
Ֆուտբոլ

Այս մրցանակը իմ ձեռքերում է Ամերիկայի գավաթը հաղթելու շնորհիվ․ Մեսսի

84Views

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է իր հույզերով՝ 2021 թվականի «Ոսկե գնդակը» ստանալուց հետո: Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է իր կարիերայում:

«Հաճելի է կրկին այստեղ լինել: Երկու տարի առաջ ես չգիտեի, թե ինչ է լինելու։ Եվ ահա ես նորից այստեղ եմ։ Հիմա խաղում եմ ՊՍԺ-ում, շատ երջանիկ եմ։ Շատ եմ ցանկանում շարունակել պայքարել նոր տիտղոսների համար։ Չգիտեմ, թե ինձ որքան ժամանակ է մնացել խաղալու համար, բայց հուսով եմ, որ շատ, քանի որ սիրում եմ ֆուտբոլը։

Շնորհակալություն Բարսելոնայի, ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի իմ գործընկերներին։ Ինչ-որ բան պակասում էր, բայց հիմա հակառակն է։

Իրականացրի իմ երազանքը, որը շատ էի ուզում իրականացնել։ Այս մրցանակը իմ ձեռքերում է Ամերիկայի գավաթը հաղթելու շնորհիվ: Հատուկ երեկո է ինձ համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Добавить комментарий