Բարսելոնան պատրաստվում է բաժանվել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներից - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան պատրաստվում է բաժանվել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներից

254Views

Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորում է ֆուտբոլիստների հսկայական վաճառք։

Բանն այն է, որ ակումբը չի կարողանա նոր խաղացողների ձեռք բերել, եթե չվաճառի ներկայիս խաղացողներից մեկին։ Ըստ աղբյուրի՝ պաշտպաններ Կլեման Լանգլեն ու Սերժինյո Դեստը կարող են լքել «կապտանռնագույնների» ճամբարը։

Խոսքը վերաբերում է նաև Ֆրենկի դե Յոնգին, Մարկ-Անդրե տեր Շտեգենին և Ռոնալդ Արաուխոյին: Սակայն ակումբը չի շտապում կորցնել այս երեքից մեկին և առաջնայինը կդիտարկի Դեստին և Լանգլեին վաճառելու տարբերակները։

Բացի այդ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել հարձակվող Մեմֆիս Դեպայից։ Sport.es-ը գրում է, որ Չավին դժգոհ է եղել ֆուտբոլիստի խաղամակարդակից և ապագայում հույս չի դնում նրա վրա։

Հիշեցնենք, որ 14 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 23 միավոր, իսկ թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։

Լա Լիգայի առաջիկա տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4,85, իսկ «Բետիսի» հաղթանակը՝ 6,30։

Добавить комментарий