Զանգահարեցի ՊՍԺ և առաջարկեցի իմ ծառայությունները որպես մարզական տնօրեն․ Իբրահիմովիչ - Champions.am
Ֆուտբոլ

Զանգահարեցի ՊՍԺ և առաջարկեցի իմ ծառայությունները որպես մարզական տնօրեն․ Իբրահիմովիչ

199Views

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր «Ադրենալին» գրքում պատմել է անցած ամառ կարիերան շարունակելու հնարավոր տարբերակների մասին.

«Ես զանգահարեցի ՊՍԺ և առաջարկեցի իմ ծառայությունները որպես մարզական տնօրեն։ Այո, դա անցյալ ամառ էր:

Ակումբի ղեկավարներին ասել եմ, որ եթե չերկարաձգեմ պայմանագիրս «Միլանի» հետ, ապա պատրաստ եմ զբաղեցնել այս պաշտոնը և կարգի բերել թիմը։ Ի պատասխան՝ ծիծաղ լսեցի, բայց մերժում չլսեցի»,- գրել է Զլատանը։

Օրերս Իբրահիմովիչը հաստատել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ։

Ա Սերիայի առաջիկա տուրում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Սալերինտանային»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Սալերինտանայի» հաղթանակը՝ 14,50։

Добавить комментарий