Չես կարող ամեն ինչ փոխել մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում. Ռանգնիկ - Champions.am
Ֆուտբոլ

Չես կարող ամեն ինչ փոխել մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում. Ռանգնիկ

332Views

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում կիսվել է իր նոր աշխատանքի վերաբերյալ առաջին տպավորություններով։

«Երբ քեզ դիմում է այնպիսի ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, դու չես կարող հրաժարվել: Խնդիրը հաջորդ խաղում հաղթելն է, բայց մինչև կիրակի, հավանաբար, մեկ մարզում կանցկացնեմ, իսկ այսօր կներկայանամ խաղացողներին։ Ես կարող եմ շատ բան փոխել մարզադաշտում, բայց մրցաշրջանի միջնամասում հեշտ չի լինի։ Չես կարող ամեն ինչ փոխել մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում։

Հիմա մենք պետք է ճանաչենք խաղացողներին, խոսենք նրանց հետ և բացատրենք, թե ինչպիսի մոտեցում կլինի: Ես շատ հավակնոտ եմ և ցանկանում եմ հասնել լավագույն արդյունքի: Պետք է իրատես լինել՝ մեր և եռյակի միջև հեռավորությունը մեծ է։ Այժմ մենք պետք է բարելավենք մեր խաղը։

Կարծում եմ, երբ Յուրգեն Կլոպը եկավ «Լիվերպուլ», ավելի լավ կազմ չուեր, քան ես հիմա «Մանչեսթեր Յունայթեդում» ունեմ: Ես կփորձեմ մեկ, երկու կամ երեք հոգու ավելացնել իմ շտաբում, բայց դա հեշտ չէ՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Նախկինում Ռանգնիկը զբաղեցրել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը:

ԱՊԼ առաջիկա տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կհանդիպի «Քրիսթալ Փելասի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,20, իսկ «Քրիսթալ Փելասի» հաղթանակը՝ 6,80։

Добавить комментарий