Իկարդին մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն - Champions.am
Ֆուտբոլ

Իկարդին մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

211Views

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին գոհ չէ ներկայիս թիմի կազմում իր կարգավիճակից, ուստի պատրաստ է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։

Defenca Central հրատարակությունը հայտնում է, որ Իկարդին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում։ Հաղորդվում է նաև, որ խաղացողի գործակալ Վանդա Նարան արդեն կապ է հաստատել «սերուցքայինների» ներկայացուցիչների հետ։

Մաուրոյի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը հետաքրքված է նաև ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվողի՝ Կիլիան Մբապեի ծառայություններով։

Նշենք, որ մադրիդյան ակումբն առաջիկա հանդիպումը կանցկացնի ՉԼ խմբային փուլի շրջանակում՝ «Ինտերի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 3,60։

Добавить комментарий