«Միլանի» ֆուտբոլիստներ Թեո Էրնանդեսը և Ռաֆայել Լեաուն չեն կարողանա օգնել իրենց թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդի «Լիվերպուլի» դեմ խաղում: Այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Դի Մարցիոյի խոսքով՝ ֆրանսիացին հիվանդության պատճառով բաց է թողել մարզումը և չի մասնակցի խաղին։
Լեաուն վնասվածք է ստացել ազդրի հատվածում Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» հետ խաղում (2-0):
«Միլան» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,95, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,40։