Ռոմայի կազմում չեմպիոններ չեմ տեսնում․ Տոտտի - Champions.am
Ֆուտբոլ

Ռոմայի կազմում չեմպիոններ չեմ տեսնում․ Տոտտի

238Views

«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Ժոզե Մոուրինյուին պետք է ժամանակ տալ՝ աշխատելու համար հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

Պորտուգալացու գլխավորությամբ «գայլերն» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում վաստակել են 25 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը։

«Իհարկե, երբ խոսքը վերաբերում է «Ռոմային», միշտ ուժեղ էմոցիաներ են առաջանում: Որպես երկրպագու, կարող եմ ասել, որ մենք հիմա լավագույն ժամանակները չենք ապրում, բայց եթե չես դիմանում, ապա «Ռոմայի» երկրպագու չես:

Մենք սովոր ենք վերելքներին և վայրէջքներին, բայց ես վստահ եմ, որ ակումբը և Մոուրինյուն ցանկանում են ուրախություն պատճառել երկրպագուներին: Եկեք նրանց ժամանակ տանք։ Գավաթներ նվաճելու համար ուժեղ խաղացողներ են պետք: Դա ամենակարևորն է: Ես չեմ ուզում անհարգալից թվալ այս թիմի հանդեպ, բայց ես այստեղ չեմպիոններ չեմ տեսնում։ Նրանք պարզապես լավ խաղացողներ են, ովքեր կարող են հաջողության հասնել որոշակի հանգամանքներում»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հռոմեական ակումբն առաջիկա հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ԲԿՄԱ-ի հաղթանակը գնահատում է 8,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4,90, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 1,35։

Добавить комментарий