«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լիվերպուլի» դեմ խաղում իր սպասելիքներով։
«Լիվերպուլը» շատ արագ և տեխնիկապես հզոր հարձակվողներ ունի։ Այս թիմը շատ լավ է խաղում հարձակման գծում։ Պետք է չափազանց զգույշ լինենք և թիմով ընտրենք ճիշտ խաղային տարբերակներ: Այսօր պետք է լինի Միլանի գիշերը: Մենք միայն մեկ հնարավորություն կունենանք և պետք է ռիսկի գնանք։
Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ խմբից, քանի որ մենք դա շատ ենք ուզում և մեզ համար նման հնարավորություն ենք ստեղծել»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Միլանը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում սեփական հարկի տակ կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,35։