Բավարիայի դեմ հանդիպումը մեր վերջին հնարավորությունն է հաջորդ փուլ դուրս գալու համար․ Դեպայ - Champions.am
Ֆուտբոլ

Բավարիայի դեմ հանդիպումը մեր վերջին հնարավորությունն է հաջորդ փուլ դուրս գալու համար․ Դեպայ

580Views

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բավարիայի» դեմ արտագնա հանդիպումից առաջ հայտնել է իր կարծիքն առաջիկա խաղի մասին։

«Այս հանդիպումը մեր վերջին հնարավորությունն է հաջորդ փուլ դուրս գալու համար։ «Բավարիայի» դեմ խաղը նման է եզրափակչի: Պետք է հոգեբանական տեսանկյունից ճիշտ մոտենանք այս հանդիպմանը և առավելագույնը տանք արդյունքի հասնելու համար։

Ես հասկանում եմ, որ մեզ անհրաժեշտ կլինի գործել առավելագույն ինտենսիվությամբ։ «Բենֆիկա» — «Դինամո» հանդիպման արդյունքը նույնպես կարևոր դեր է խաղում, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և խաղադաշտ մտնենք հաղթելու համար»,- Դեպայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հանդիպումը կկայանա Մյունխենում, դեկտեմբերի 8-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բավարիայի» հաղթանակը գնահատում է 1,65 գործակցով, ոչ-ոքին՝ 5,00, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,45։

Добавить комментарий