Պաշտոնական․ ԱՊԼ-ի ակումբը նոր սեփականատեր ունի - Champions.am
Ֆուտբոլ

Պաշտոնական․ ԱՊԼ-ի ակումբը նոր սեփականատեր ունի

224Views

«Սաութհեմփթոնի» պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել ակումբի սեփականատիրոջ փոփոխության մասին։

Այժմ «կարմիր-սպիտակների» ակումբը պատկանում է Sport Republic ներդրումային ընկերությունը, որը պատկանում է սերբ գործարար Դրագան Սոլակին։

Հարկ է նշել, որ գործարարը 100 մլն ֆունտով գնել է բաժնետոմսերի 80%-ը։ Նախկինում անգլիական ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում էր չինացի գործարար Գաո Ժիշենգին։

Գաոն «Սաութհեմփթոնի» սեփականատերն էր 2017 թվականի ամռանից: Նրա օրոք ակումբը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 17-րդ, 16-րդ, 11-րդ և 15-րդ տեղերը, իսկ այժմ 14-րդն է։

Добавить комментарий